Տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ
Երևանի ավագանին մայիսի 3–ին գումարված արտահերթ նիստում, ներկայացնելով օրակարգի առաջին հարցը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել «Երևան քաղաքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման» ծրագրին։
Հաշվի առնելով նշվածը և այն, որ հատկացված միջոցները հանդիսանում են Երևան քաղաքի բյուջեի համար դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուր՝ Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է որոշման ներկայացված նախագիծը, համաձայն որի` Երևան քաղաքի բյուջեի դեֆիցիտի գումարը ավելացվել է 219,000.0 հազար դրամով, իսկ ծախսային մասում այն ավելացվել է «Մայրուղիների և փողոցների վերակառուցում և հիմնանորոգում» ծրագրին։
Երևանի քաղաքապետարանը նաև տեղեկացնում է, որ Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև Երևանի սեփականություն հանդիսացող 2012թ . օտարման առաջարկվող հողամասերի ցանկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել