
Նոյեմբերյանում համայնքապետ է ընտրվել Արսեն Աղաբաբյանը
Նոյեմբերյան խոշորացված համայնքում այսօր տեղի ունեցավ նորընտիր ավագանու նիստը, որի ընթացքում 21 ձայնից 12-ի արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը։
Նիստին առաջադրվեց 2 թեկնածու՝ Նոյեմբերյան համայնքի ժ/պ Կարեն Աբազյանը և Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանը։
Կարեն Աբազյանը առաջադրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ Արսեն Աղաբաբյանը՝ «Ապրելու Երկիր» կուսակցությունից։
Ընտրություններին մասնակցած 3-րդ կուսակցությունը՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» թեկնածու չառաջադրեց։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում առաջատար էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Կարեն Աբազյանը, սակայն մեծամասնություն չէր ձեւավորվել. չէր ապահովվել 50+ ձայն։
Կառավարությունը 2021 թ. սեպտեմբերի 8-ի նիստում ընդունեց որոշում, որով առաջարկում էր 441 համայնքի միավորմամբ ձևավորել 37 համայնք։ Դրանցից մեկն էլ Նոյեմբերյան (Նոյեմբերյան, Կողբ, Այրում) համայնքն է։
Մեկնաբանել