HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Իմ քայլը» բոյկոտեց ավագանու նիստը

Երևանի ավագանու այսօրվա նիստը սկսվեց առանց քվորում ապահովելու․ ավագանին չէր ներկայացել նիստին։ Քաղաքապետ Հայկ Մարությանը կես ժամով ընդմիջում հայտարարեց։

Մինչև ընդմիջման գնալը ներկայացրեց, որ քաղաքապետարանը 280 վերելակի նոր մրցույթ է հայտարարում,նրա խոսքով՝ 2022թ․-ին փաստացի փոխված կլինի 1000 վերելակ։

Այսօրվա նիստի օրակարգում 38 հարց էր, որոնցից մեկն էլ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցն է։

Քաղաքապետարանի կայքում կա հայտարարություն նաև վաղը՝ դեկտեմբերի 22-ին ավագանու նիստ հրավիրելու մասին, որի օրակարգում մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» որոշման նախագիծը։

Ընդմիջումից հետո այդպես էլ քվորում չապահովվեց, նիստը համարվեց չկայացած։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ավագանու անդամները ստորագրահավաք են սկսել  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում օրեր առաջ հրապարակում եղավ, ըստ որի՝ Հայկ Մարությանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քաղաքապետի խոսնակը հերքել է տեղեկությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter