HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծումը ավարտական փուլում է

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կառուցվում է «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն», որտեղ կիրականացվեն մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ:

«Միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական և կրթական կենտրոնը կառուցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ: Կենտրոնի շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

«Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնը» կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ` ապահովելով մրցունակություն եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների շարքում: 

Հավելենք, որ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծման պատմությունը վերջերս ներկայացվել է ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և Euraxess–Հայաստան պորտալի շնորհանդեսին նվիրված միջազգային խորհրդաժողովի ժամանակ:

Նորաստեղծ կենտրոնում փորձարարական աուտիզմի, Ալցհեյմերի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում գնահատվելու են նյութափոխանակության խանգարման աստիճանը, փորձարկվող կենսաբանական ակտիվ նյութերի՝ պոտենցիալ դեղերի նյարդապաշտպան ազդեցությունը ուղեղի տարբեր կառույցներից անջատված նյարդային կուլտուրաներում:

Կենտրոնի հիմնական փիլիսոփայությունն է՝ այնպես անել, որ այս նախագծի օգնությամբ ուղեղի ուսումնասիրության մեր հետազոտությունները որոշիչ լինեն միջազգային գիտական քարտեզի վրա Հայաստանի տեղը բարձրացնելու առումով: Կենտրոնի ստեղծումը կնպաստի ԵՊԲՀ ռազմավարության և գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը:

ԵՊԲՀ-ի՝ գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ ‹‹Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի›› հիմնումը համալսարանի հետազոտական նպատակների շարքում առանձնակի կարևորություն ունի:

Ուղեղի հետազոտությունների ոլորտում ազգային մրցունակություն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության նպատակով մշակվել է ընդգրկուն ծրագիր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter