HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իսպանիայի ԱԳՆ արարողակարգի վարչության պետին

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ դեսպան Սոս Ավետիսյանն այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարության արարողակարգի վարչության պետ Մարիա Սեբաստիան դե Էրիսե Գարսիա դե լա Պենյային։

«Պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում վերջինս շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և նշել, որ իր պաշտոնավարման ընթացքում դեսպան Ավետիսյանը կարող է ապավինել Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության լիակատար աջակցությանը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ հայ-իսպանական հարաբերությունները շարունակելու են զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter