Սոցիալապես ծանր պայմաններ և կրթությունից դուրս մնացած երեխաներ (վիդեո)
Սայադ Դեմուրխանյանի 8 երեխաներից մեկը ամուսնացած է, 6-ը` անչափահաս, որոնցից մեկը` 16-ամյա Աննան մանկուց հաշմանդամ է և 4 անգամ ենթարկվել է վիրահատության: Աննան հաշմանդամության պատճառով դուրս է մնացել դպրոցից և չի ստացել տարրական գիտելիքներ: Դեմուրխանյանների բազմանդամ ընտանիքը ջրի վարձի 60 հազար դրամ պարտքի պատճառով արդեն մեկ տարուց ավելի է զրկված է ջրից, ինչի պատճառով ընտանիքը դժվարանում է հոգալ անչափահաս երեխաների հիգենիայի և բնակարանի սանիտարական վիճակի պահպանման խնդիրները: Սայադ Դեմուրխանյանը ներկայումս իր 9 անձից բաղկացած ընտանիքը կերակրում է 58 հազար դրամ նպաստով և Աննայի 18 հազար դրամ հաշմանդամության թոշակով:
Աքորի գյուղի բնակիչ Անիչկա Միկոյանի ամուսինը տարիներ առաջ լքել է ընտանիքը ` 4 անչափահաս երեխաների հոգսը թողնելով գործազուրկ կնոջ ուսերին: Արդեն 20 տարուց ավելի է` Անիչկայի ընտանիքը ապրում է Աքորի գյուղի «Դարքի» կոչվող հանդամասի ընդամենը 7 քմ մակերեսով տնակում: Ամուսնու հեռանալուց հետո, հղի Անիչկան աղքատության պատճառով հնարավորություն չի ունեցել գնալ ծննդատուն և իր փոքր տղային` Արայիկին ինքնուրույն ծննդաբերել է իրենց տնակում: Արայիկը երազում է ապրել ոչ թե մեծ բնակարանում, այլ մեծ տնակում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել