HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ ենթակայանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Դեկտեմբերի 21-ին, ժամը 17:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լիսինյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող ժամացույցների գործարանի 1-ին հարկում՝ ենթակայանում, հրդեհ է բռնկվել։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 18։03-ին։ Ենթակայանի տարածքում (40 քմ) այրվել է տրանսֆորմատոր։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter