Փրկարարները դուրս են բերել արգելափակումից մոտ 200 ավտոմեքենա
Դեկտեմբերի 21-ին, ժամը 13:48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնելմարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 14։40-ից դեկտեմբերի 22-ի ժամը 00։23-ը փրկարարները նշված հատվածում արգելափակումից դուրս են բերել մոտ 200 ավտոմեքենա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել