HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Հեռագրում նշված է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանի մահվան մասին:

Տիկին Դեմիրճյանն օրինակելի կին էր, ընտանիքի հոգատար մայր, ով վայելում էր հասարակության սերն ու հարգանքը: Միաժամանակ, նա զբաղվել է դասախոսական բեղմնավոր աշխատանքով՝ կրթելով երիտասարդ սերնդի լայն շրջանակների:

Կարեն Դեմիրճյանի ողբերգական մահից հետո տիկին Դեմիրճյանն իր գործունեությամբ վառ պահեց ամուսնու հիշատակը՝ այդպիսով նպաստելով Կարեն Դեմիրճյան պետական, ազգային և քաղաքական գործչի կերպարի ամբողջացմանը:

Այս ծանր կորստի պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ռիմա Դեմիրճյանի ընտանիքին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter