HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Դուք ձեր նախագծով հայտարարում եք՝ որոշողը դուք չեք, որոշողը ՔՊ-ն է»․ Իզաբելլա Աբգարյան

Այսօր մեկնարկեց Երևանի ավագանու նիստը, օրակարգում մեկ հարց է՝ քաղաքապետին անվստահություն հայտնելը։

Նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցություն ավագանու անդամ Արմեն Գալջյանը։

Նրա խոսքով՝ առաջացել էր ճգնաժամ քաղաքապետի և ավագանու ինստիտուտների միջև, իսկ Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա։

Ասաց, որ ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս ևս երկու տարի աշխատել  Հայկ Մարությանի հետ, իսկ չեն գնում արտահերթ ընտրության, քանի որ դրա համար օրենսդրությամբ կա 2 ճանապարհ՝ քաղաքապետի հրաժարական, և 2-րդը, որ ավագանին 3 ամիս նիստ չգումարի։

Ավագանու անկուսակցական անդամ Իզաբելլա Աբգարյանը Գալջյանի ելույթից հետո հարց հնչեցրեց՝ ի՞նչ նկատի ունեն քաղաքական ուղղուց շեղվել ասելով, որի մասին նախապես եղել են հրապարակումներ։

Գալջյանը պատասխանեց, որ համամասնական ընտրակարգով ընտրվում է ոչ թե անձ, այլ քաղաքական ուժ, և եթե համամասնական ցուցակի որևէ անդամ չի կիսում քաղաքական ուժի հետ իր հայացքները, և ունի սկզբունքային անհամաձայնություն ու լքում է ուժը, տրամաբանական է, որ տեղի ունենա տվյալ փոփոխությունը։

Ավագանու անկուսակցական անդամ Էռնեստ Ավանեսովը ևս մեկ անգամ հարցրեց՝ արդյոք հարցը քաղաքական է, և առաջադրվող նոր թեկնածուին պահանջ կդրվի՞ ընտրվելու դեպքում անդամակցել ՔՊ-ին։ Գալջյանն ասաց, որ Հրաչյա Սարգսյանի վերաբերյալ պատասխանել չի կարող։

Հիշեցնենք, որ իմքայլականները քաղաքապետի պաշտոնում առաջադրում են գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

«Իմ քայլի» ավագանու անդամ Վահե Գևորգյանն էլ ասաց, որ շանտաժի և սպառնալիքների միջոցով փորձել են ազդել ավագանու անդամների ազատ կամարտահայտման վրա, սակայն Արմեն Գալջյանը չընդունեց այն։

Ելույթով հանդես եկավ ավագանու մեկ այլ անդամ՝ Սերգեյ Գյոզալյանը։ Նրա խոսքով՝ նիստի նախաձեռնողները պարտավորություն ունեն Երևանի բնակիչներին հանգամանալից ներկայացնել, բացատրել, թե ինչ պատճառով է ծագել հարցը, և արդյոք Մարությանի հետագա կառավարումը կարո՞ղ է հանգեցնել ճգնաժամի ։

«Իմ քայլը» խմբակցության ավագանու մեկ այլ անդամ՝ Լուսինե Գևոգյանի խոսքով՝ հասել են այս գործին, քանի որ քաղաքապետի հետ կապը  խզվել է, և դրանից տուժել է թիմը, նշեց, որ քաղաքի բյուջեն ձևավորվում է Կառավարության տված գումարներով և կա խզում, լարում Կառավարության հետ և որպեսզի իրականացնեն նախընտրական խոստումները, պետք է ներուժը օգտագործեն լիարժեք, որի համար պետք է ունենալ քաղաքապետ-ավագանի-Կառավարություն համատեղ աշխատանք։

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ ընտրություններից հետո միակ նպատակը եղել է երևանցիների խոսքը տեղ հասցնելը։ Հիշեցրեց, որ տարիներ առաջ ակտիվիստներով վանկարկում էին, որ որոշողը իրենք են, որոնց մեջ եղել են Լենա նազարյանը և Հայկ Մարությանը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ պայքարներ են ունեցել, որոնցից մի մասը հաջողվել է։

Նպատակն է  եղել ծառայել համայնքային շահին։ «Այսօր ձեր բերած նախագիծը ճիշտ հակառակն է, դուք ձեր նախագծով հայտարարում եք՝ որոշողը դուք չեք, որոշողը ՔՊ-ն է։ Դուք մեծ սխալ եք անում, դուք ոչ թե քաղաքապետին եք վատություն անում, հեռացնում, դուք հեռացնում եք երևանցիներին որոշում կայացնելու հնարավորությունից»,- նշեց Աբգարյանը՝ հավելելով, որ քաղաքապետին հեռացնելու պահանջ երևանցիների կողմից չի դրվել, ՔՊ-ի նշած կետերից ոչ մեկի հետ երևանցին համաձայն չէ։ «Քաղաքապետը քաղաքական ուղուց չի շեղվել, քաղաքական ուղուց, «Իմ քայլի» ուղուց շեղվել է ՔՊ-ն՝ հետևողականորեն ազտվելով այն մարդկանցից, որոնք եղել են «Իմ քայլի» շարժիչ ուժը»,- նշեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter