HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակություն Երևան քաղաքի Փարպեցի փողոցում. հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ԻԻՀ քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի բացհայտման ուղղությամբ:

«Նախնական տվյալներով՝ ԻԻՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի Փարպեցի փողոցում գտնվող ռեստորանի մոտ ինքը ծեծի է ենթարկվել, հափշտակել են հեռախոսը և պայուսակը: 

Հավելենք, որ նշված հասցեի մոտ՝ 2021թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, դանակի սպառնալիքով, հափշտակել են քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել է հագուստ, գրքեր, բջջային հեռախոս և 650 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով: ԻԻՀ քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննության ընթացքում տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են դեպքի վայրում առկա տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, ԻԻՀ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter