Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կուսակցության նախագահ Գ.Ի.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Վարույթն իրականացնող մարմինը նախօրեին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
***
Նշենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված Գ․Ի․-ն «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն է։ Նա դեկտեմբերի 21-ին ձերբակալվել էր։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել