HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորության թեկնածու Մհեր Սեդրակյանը գործազուրկ է, բայց միլիոնների եկամուտ ունի

Երեւանի թիվ 13 ընտրատարածքում առաջադրվել է 2 թեկնածու` ՀՀԿ-ից Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) եւ ՀԱԿ-ից` Վիոլետտա Պետրոսյանը: Ինչպես բոլոր դեպքերում, այս ընտրատարածքում էլ բացառություն չկա, եւ իր գույքով ու ունեցվածքով առաջատարը հանրապետականի թեկնածուն է: Դա են վկայում երկու թեկնածուների ներկայացրած հայտարարագրերը` իրենց գույքի եւ եկամուտների մասին:

Մհեր Սեդրակյանը` այժմ գործազուրկ պատգամավորության թեկնածուն հայտարարագրել է 3 հողամաս եւ 3 շենք-շինություն Երեւան քաղաքում: Մհեր Սեդրակյանի շենքերի մակերեսը տատանվում է 81.9-702.4 քմ միջեւ:

Պարզվում է` նա ավտոմեքենա չունի, թեեւ շատերն են նրան տեսնում թանկարժեք ավտոմեքենայով: Չունի նաեւ 8 միլիոն դրամը կամ համարժեք փոխարժեքը գերազանցող գույք: Փոխարենը զգալի գումար է կազմում տարբեր ընկերություններից ստացած շահաբաժինը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Մհեր Սեդրակյանը «Գաջ» ՓԲԸ-ից ստացել է 13 միլին դրամի եկամուտ, իսկ «Ավտոստոպ» ՍՊԸ-ից` 100 միլիոն դրամ: Թեեւ ակնհայտ է, որ նշված երկու ընկերություններում էլ Մհեր Սեդրակյանը բաժնեմաս ունի, սակայն թեկնածուն այդպես էլ հայտարարագրում այդ մասին չի նշել:

Մարտի 1-ի դրությամբ, Մհեր Սեդրակյանի հաշվեհամարին եղել է 73 միլիոն դրամ:

Վիոլետտա Պետրոսյանը Երեւանում ունի 376.78 քմ մակերեսով առանձնատուն եւ 0.0245 հա հողամաս:

Վիոլետտա Պետրոսյանը հայտարարագրել է նաեւ իր միակ ավտոմեքենան` 2007թ. արտադրության «Hyundai Tucson» մակնիշի: Նա չի հայտարարագրել եւ ոչ մի դրամական միջոց, իսկ մարտի 1-ի դրությամբ ունեցել է 0 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter