
Հրաչյա Սարգսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ
Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնեցին և քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ընտրվեց Երևանի նոր քաղաքապետ։
Փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է ավագանու 57 անդամ, որոնցից 44-ը կողմ են քվեարկել Մարությանին անվստահություն հայտնելու և Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու նախագծին, 10-ը՝ դեմ։ Անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել