Ազգային ժողովի այսօրվա նիստը չի կայացել
Ազգային ժողովի մայիսի 3-ի հերթական նիստը չկայացավ' քվորումի չապահովման պատճառով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին: Քվորում չապահովելու պատճառով նիստը հայտարարվեց չկայացած: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել