HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգելափակումից դուրս է բերվել 288 ավտոմեքենա․ ԱԻՆ

Դեկտեմբերի 21-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես, արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արտաշավան գյուղում, Քուչակ-Ափնագյուղ և Քուչակ-Արտաշավան ավտոճանապարհներին, Արարատի մազի Մասիս, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում, Մարտունի-Գետափ և Երևան-Մեղրի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 288 ավտոմեքենա և 204 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter