
Կառավարությունը 1,2 մլրդ դրամով 200 000 դեղաչափ Pfizer պատվաստանյութ կգնի
Հայաստանում կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը դեռ հայտնաբերված չէ։ Այս մասին Կառավարության դեկտեմբերի 23-ի նիստում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Տվյալները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, պատվաստումները բավական բարձր շեմ են ապահովում պաշտպանության նաև այս շտամի հանդեպ։
Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ իրականացվել է 1 մլն 591 809 պատվաստում, 920 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափ, երկրորդ դեղաչափը՝ 670 710 քաղաքացի։ Ըստ Ավանեսյանի՝ արդեն 500 քաղաքացի ստացել է երրորդ խթանիչ դեղաչափ։
«Ես ինքս էլ երրորդ դեղաչափ պատվաստում ընդունել եմ։ Երկրներ կան, որոնք քննարկում են չորրորդ դեղաչափը։ Պետք է էս ուղղությամբ շարունակենք, որպեսզի քովիդի նոր ալիքները մեր հանարային, սոցիալ-տնտեսական կյանքի վրա որևէ ազդեցություն չունենան»,- քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այսօր Կառավարության նիստի չզեկուցվող հարցերով գումար է հատկացվել Pfizer պատվաստանյութի 200 000 դեղաչափի ձեռքբերման համար։
Ըստ Կառավարության որոշման նախագծի՝ նախատեսվում է պատվաստանյութը ներկրել մինչև տարեվերջ։
Մեկնաբանել