HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը հաստատեց ԵՊՀ-ի և ԵՊԲՀ-ի ռեկտորների ընտրության արդյունքները

Կառավարությունը դեկտեմբերի 23-ի նիստում հաստատեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Հովհաննես Հովհաննիսյանի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի ընտրության արդյունքները:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կառավարությանն այս տարիների աջակցության համար: Շատ հավակնոտ ծրագրեր ենք իրականացնում, միջազգայնացման գործընթաց է գնում ոչ միայն ուսումնական պրոցեսի, այլև միջազգային դաշտում կլինիկական ուղղությունը զարգացնելու հարցում: Այս պահին արդեն պատրաստ է ուղեղի զարգացման հետազոտական կենտրոնը, որը մեկ ամսվա ընթացքում կարող ենք բացել: Գեներացվել է 2 մլն դոլար։ Վերջին 5 տարիներին շուրջ 700 աշխատատեղ է բացվել բժշկական համալսարանի և մեր կողմից հիմնադրած հաստատություններում, կրկնապատկել ենք մեր հիմնական միջոցները»,- հայտնեց Արմեն Մուրադյանը:

Ըստ նրա՝ այս պահին ԵՊԲՀ-ում ավելի քան 32 երկրից սովորում է շուրջ 2000 արտասահմանցի ուսանող։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ մեծ պատիվ է գլխավորել Երևանի պետական համալսարանը։

«Այս ամիսների ընթացքում նախաձեռնել ենք մի շարք բարեփոխումներ: Կարծում եմ, որ Երևանի պետական համալսարանը դեռևս իր խոսքը կասի և մեծ դեր ունի մեր երկրի զարգացման գործընթացում»,-  ասաց Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter