HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մսի տաղավարներում խստացված վերահսկողություն է իրականացվում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 21-ից սկսել է ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման շուկաներում: 

Ըստ տեսչության հաղորդագրության՝ տեսուչներն անակնկալ ստուգայցեր են իրականացնում թե՛ վաղ առավոտյան` շուկաներում մսի մատակարարման ժամին, թե՛ երեկոյան, երբ ոչ սպանդանոցային մսի իրացումն առավել հավանական կարող է լինել:

Վերահսկողությունը մեկնարկել է Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներից (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք), և կշարունակվի Երևանի մսի վաճառքի բոլոր կետերում:

«Այսպիսի խստացման նպատակն է նախ և առաջ հսկել ստացված մսի ծագումը, և ապա՝ մսի տեղափոխման պայմաններն ու տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը»,- նշված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

Տեսչական մարմնի մասնագետներն արդեն եղել են գործող 26 տաղավարներում, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: 8 տնտեսավարողի մոտ արձանագրվել են անհամապատասխանություններ՝ բացակայել է սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը, մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, նաև՝ տաղավարներից մի քանիսում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը: 

Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կսահմանվի վարչական պատասխանատվություն:

«ՍԱՏՄ հսկողությունը փաստել է նաև, որ ի համեմատություն նախորդ տարիների, որոշակիորեն բարելավվել են թե մսի տեղափոխման պայմանները, թե տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը, իսկ տաղավարների հիմնական մասում ներկայացվում է կենդանիների սպանդից գոյացած վերամշակված, իրացվող, վաճառվող, մատակարարվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը»,- հայտնում ես տեսչությունից:

Մսի իրացման շուկաներում ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ դրա արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը 2022թ. Առաջին աաշխատանքնին օրը՝ հունվարի 3-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter