HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 20:45-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հ․ Վ․, ծնված 1988 թ.) և «BMW» (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Վ․-ն (ծնված 1984 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա․ Դ․-ն (ծնված 1995 թ.) և Լ․ Ա․-ն (ծնված 1985 թ.) տեղափոխվել են Արտաշատի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և արգելափակումից դուրս բերել Ա․ Վ․-ին․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter