HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ. կկայանա ԱՊՀ առաջնորդների ոչ ֆորմալ հանդիպումը

ԱՊՀ երկրների առաջնորդների ավանդական ոչ ֆորմալ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում։ Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ Հանդիպումը կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ 

«Միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը»,- նշվում է հաղորդգրության մեջ։

Դեռևս անհայտ է՝ արդյոք այդ օրը կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Լուսանկարը՝ ԱՊՀ պաշտոնական կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter