HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Տոնոյանի, Դավիթ Գալստանի, Ստեփան Գալստյանի ու ևս 4 անձի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ պետ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Պաշտպանական կողմին ժամանակ է տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Մեզ հայտնի է, որ գործով երեք մեղադրյալները՝ Դավիթ Տոնոյանը, Դավիթ Գալստյանը և Ստեփան Գալստյանը գտնվում են կալանքի տակ: Տոնոյանի կալանավորման ժամկետը երկարացնելու դեմ պաշտպանական կողմի բողոքը վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանն այսօր է մերժել: Մյուս երկու մեղարյալների՝ Ստեփան Գալստյանի և Դավիթ Գալստյանի պաշտպանների բողոքներն ավելի վաղ են մերժվել:

Մեզ հետ զրույցում Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանն ասաց, որ վերաքննիչ դատարանում իրենց բողոքը քննել է դատավոր Կարեն Բիշարյանը: Վերջինս երկար ժամանակ աշխատում էր դատախազություն, վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել վերջերս:

Անդրիկյանն ասաց, գործով նյութերին ծանոթանալու համար իրենք 10 օր ժամանակ են խնդրել,  սակայն դրամադրվել է 8 օր: Պաշտպանական կողմն արդեն նյութերին ծանոթացել  է, վարույթն իրականացնող մարմնին միջնորդություններ ունեն ներկայացնելու, որի  բովանակությունն այս պահին չի բացահայտում: Պաշտպանական կողմը բազմիցս պնդել է, որ մեղադրանքն անհիմն է: Նյութերին ծանոթանալուց հետո էլ պաշտպանական կողմի դիրքորոշումը նույնն է:

Մեզ հետ զրույցում Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ  նյութերին ծանոթանալու համար իրենք միջնորդել են 15 օր տրամադրել, սակայն Տոնոյանի պաշտպաններին ևս 8  օր է տրամադրվել: Հովհաննիսյանը նշեց, որ գործի նյութերին ծանոթանալու համար վերջնաժամկետ է սահմանված մինչև դեկտեմբերի 25-ը: Գործի նյութերին ծանոթանալուց հետո պաշտպանական կողմը մի քանի միջնորդություն ունի ներկայացնելու, դրանցից առանցայինը Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ է:

«Ավելի, քան համոզված կարող եմ ասել, որ այս գործն առհասարակ իրավաբանության հետ կապ չունի, անգամ ոչ իրավաբանը  գործի նյութերին ծանոթանալու դեպքում սա կհասկանա: Ուղղակի ծիծաղելի է. որևէ հանցագործություն, անգամ որևէ խախտում չեք կարող գտնել, որը հնարավոր կլինի վերագրել Տոնոյանին»,- ասաց Սերգեյ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ինքն անգամ չի պատկերացրել, որ հնարավոր է նման կերպ գործ քննել ու ուղարկել դատարան:

Հիշեցնենք, որ  ԱԱԾ-ում քննվող քրեական գործը վերաբերում է ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, ավելի կոնկրետ՝ ենթադրյալ անպիտան հրթիռներ գնելուն: Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Լուսանկարում՝ Դավիթ Տոնոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter