HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվողին

Քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ծառայողները դեկտեմբերի 24-ին տեղեկություն են ստացել առանձնապես ծանր հանցագործության կատարման մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել ու ՔՈԳՎ բերման են ենթարկել Գյումրիում հաշվառված 24-ամյա երիտասարդին, որը 2020 թվականի սեպտեմբերից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Նրա հայրը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել էր համապատասխան մարմիններ ու հայտնել, որ իրենց որդին գնացել է Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու և անհետ կորել։

Երիտասարդի տվյալները հաշվառվել էին անհետ կորածների ցուցակում, սակայն ոստիկանության ծառայողների հետևողական միջոցառումների շնորհիվ փաստվեց, որ ոչ միայն նրա ծնողը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էին հայտնել համապատասխան մարմիններին, այլև սպանության մեղադրանքով հետախուզվողը բերվեց քրեական պատասխանատվության դաշտ։

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter