HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Իրանը 15 օրով փակում է ցամաքային սահմանը հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ

Իրանի իշխանությունները 15 օրով փակում են ցամաքային սահմանը հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման սպառնալիքի պատճառով։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հայտարարել է Իրանի մաքսատան պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին։

«Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի և ՆԳՆ հրամանի համաձայն՝ «օմիկրոն» շտամի տարածումը կանխելու նպատակով այսօրվանից 15 օրով փակ կլինի ուղևորների համար հարևան երկրների հետ ցամաքային սահմանը»,- նրա խոսքերը մեջբերել է ILNA-ն։

Պաշտոնյան ասել է, որ խոսքը վերաբերում է Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի և Հայաստանի նկատմամբ սահմանափակումներին։ «Ինչ վերաբերում է Թուրքմենստանին, ապա այդ երկրի հետ ցամաքային սահմանով ուղևորափոխադրումներ չկան կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր»,- հավելել է նա։

Նշենք, որ Իրանում դեկտեմբերի 19-ին, գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը։

Ռուսաստանում և Թուրքիայում ևս հայտնաբերվել էին կորոնավիրուսի այս նոր շտամով վարակման դեպքեր։ Դեկտեմբերի 13-ի դրությամբ, Հարավային Աֆրիկայից Ռուսաստան ժամանած 177 անձանցից 16-ի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը։

Դեկտեմբերի 13-ին Մեծ Բրիտանիայում գրանցվեց նաև կորոնավիրուսի «օմիկրոն» շտամից մահացության առաջին դեպքը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ Pfizer պատվաստանյութի երեք դեղաչափը առավել արդյունավետորեն պայքարում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ, քան երկու դեղաչափը։ 

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին Հարավային Աֆրիկայի գիտնականները հայտարարել էին, որ առաջացել է մեծ քանակությամբ մուտացիաներով կորոնավիրուսի նոր շտամ, որը կարող է լինել առավել վարակիչ։ Հստակ տվյալներ, որոնք հաստատում կամ հերքում են այդ հանգամանքը, դեռևս չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter