HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բոլորին դեմ եմ» տողի բացակայությունը` ընտրության և կամքի արտահայտման իրավունքի խախտում

2012 թ. ապրիլի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանում նշանակված է Արթուր Սաքունցի հայցի քննությունը ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Արթուր Սաքունցը հայցադիմումի մեջ նշել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է նորմատիվ ակտ, որը սահմանել է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը, սակայն այդ նորմով չի նախատեսվել «Բոլորին դեմ եմ» տողը, որի պարագայոմ խախտվել է իր ընտրության և կամքի արտահայտման իրավունքը:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որտեղ ես չեմ կարողանում լիարժեք իրականացնել իմ ընտրության իրավունքը: Եթե ես չես ցանկանում ընտրել առաջադրված բոլոր կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկին, ապա այս դեպքում ես կորցնում եմ իմ կամքն ազատ արտահայտելու և իշխանության ձևավորման պրոցեսին մասնակցելու իրավունքը և հնարավորությունը»,- նշել է Արթուր Սաքունցը: Այս մասին հայտնում է Հելսինկյան ասոցիացիայի վանաձորյան գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter