HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Բարսեղյանը

Դեկտեմբերի 25-ին Շիրակի պետական համալսարանում կայացել է նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որին 20 անդամներից ներկա է եղել 19-ը։

Համալսարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նիստին ողջույնի խոսքով հանդես է եկել ՇՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը՝ հոգաբարձուների խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։

Մինչ օրակարգով նախատեսված հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը, նիստը վարել է հոգաբարձուների խորհրդի  ամենատարեց անդամը՝ «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը։

ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դոցենտ Լուսինե Գևորգյանը։

Հաջորդիվ՝ ՇՊՀ-ի կանոնադրությանը և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով փոփոխություններ են կատարվել համալսարանի ՀԽ-ի աշխատակարգում և ռեկտորի ընտրության կանոնակարգում։

Քննարկվել է նաև ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման հարցը։ Որոշվել է ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել և այն նշանակել 2022թ. փետրվարի 19-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter