HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ի «համեստ» մարզպետները

Սյունիքի եւ Կոտայքի մարզպետներ' ՀՀԿ անդամ Սուրիկ Խաչատրյանն ու Կավալենկո Շահգալդյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածուներ են: Սուրիկ Խաչատրյանին ՀՀԿ-ն վստահել է ցուցակի 60-րդ, իսկ Կավալենկո Շահգալդյանին` 69-րդ տեղը:

Մամուլը բազմիցս գրել է երկու մարզպետների ունեցվածքի, հանքերի մասին, սակայն ԿԸՀ ներկայացրած նրանց գույքի եւ եկամուտների հայտարարագրից տպավորություն է ստեղծվում, թե նրանք «չոր» աշխատավարձով ապրող մարդիկ են: Իհարկե, մարզպետները փոքր ինչ անդրադարձել են իրենց ունեցվածքին, սակայն հաշվի առնելով մամուլում նրանց ունեցվածքի մասին բազմիցս գրված տեղեկությունները, կարծում ենք, ՀՀԿ-ական մարզպետները հայտարարագրելիս զգուշավորություն են ցուցաբերել:

Օրինակ` ո՞վ է հավատում, որ Սյունիքի մարզում ամենակարող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, բացի իր 2 միլիոն 277 հազար 685 դրամ աշխատավարձից, այլ եկամուտ չունի: Առավել եւս իրականությանը մոտ չէ, որ մարտի 1-ի դրությամբ մարզպետը գոնե 1 դրամ չի ունեցել: Նա նույնիսկ ավտեմեքենա չի հայտարարագրել:

Սուրիկ Խաչատրյանը միայն նշել է իր անշարժ գույքի մասին` մեկ բնակելի տուն Երեւանի Տերյան փողոցում, բնակելի տուն Կապանում, ինչպես նաեւ մեկական շինություն եւ հողամաս Երեւանում: Այսքանն է հայտարարագրել մարզպետը: Նրա ունեցվածքին մանրամասնորեն կանդրադառնանք առաջիկայում:

Ոչ պակաս կարողությունների տեր Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի հայտարարագրից էլ կարելի է եզրակացնել, որ նա կամ տնփեսա է գնացել եւ ապրում է կնոջ տանը, կամ էլ երեխաների բնակարանում է ապրում, քանի որ նա ոչ մի տեսակի անշարժ գույք չունի: Կ. Շահգալդյանը ավտոմեքենա եւս չի հայտարարագրել:

Եկամուտների բաժնում նշել է միայն 2 միլիոն 517 հազար 88 դրամ աշխատավարձը, իսկ մարտի 1-ի դրությամբ պատգամավորության թեկնածու մարզպետը ունեցել է 6 միլիոն դրամ եւ 20 հազար դոլար:

Կավալենկո Շահգալդյանին է պատկանում «Առկոմպոզիտ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 40 տոկոսը, սակայն այնտեղից ստացած վերջին մեկ տարվա եկամուտը մարզպետը չի հայտարարագրել:

Մեկնաբանություններ (10)

Mard
Heno jan chisht es, mardiq kan vor KASHARQ talov mnum en, es daje mi hat tenc naxarar em chanachum vor bolori mot asuma 2 limon em tvel :)))) U et depqum giteq incha stacvum vor vercnoxina nvastacnum u arjeqazrkum, aysinqn poxov heto inch uzena et vercnoxi het kani...... haskacaq
XX
Ete sranc nmanner@ ays @ntrutiunneric heto el sharunaken urem petqa mi mijazgain mec axmuq brcracnel vorpes boxoqi akcia. Ayd depqum partadir chi shat mard havaqvi mek mardn el hachax mi amboxi dera karoxanum tani!!!!!! Sranc demqerin naium es arden amen inch parza darnum mer petutian masin, ba en BULKIN voobshe nkatel eq xosuma u chi haskanum te incha xosum:)))
Heno
Kxndrei mi pah het nayel depi ancial, yev ktesneq, vor nuyn liskan ham Levoni jamanak ham Roberti ham el esorva ishxanutyan het e, parz e yev haskanali, karoranum e katarele ayn inch mardkain tesak@ chi karor -KERCEL CANKACAC @NTRUTYUN i ogut ishxanutyan, te inchpisi metodnerov da arden parz e tekuz mek angam dran barevac mardun.
Hay mard
Marzpet iharke karor e linel tvial marzi problemner lucelu hamar, bauc i ogut jorovrdi, bayc mer aysorva marzpetner@, dranq katarum en ishxanutyan amenacavali gorc@, @ntrutyuner@ amen kerp kerciqov anckacnel@ , da sranc geraguyn xndirn e u ashxatanq@, yev katarum en hianali, yev arciunqum amenq@ 8 tari e ayd pashtonin en, marzpet mer pes poqrik yerkrum jorovrdi kormic piti @ntrvi, yev miayn ayd depqum karor e HAY jorovurd@ liskai nmanneric azatvi u arjanavael apri.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի նման ՓՈՔՐ երկրում 10/11 մարզ կա: Դեռ «մայր քաղաք» (ավելի ճիշտ ԽՈՐԹ-մայր քաղաք) Երևանն էլ վրան: Ուղղակի ԾԻԾԱՂԵԼԻ է: Ամեն 2-3 հազար կմ.քառ. մի մարզիկ են ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ու պաշտոններ են ՇԱԲԱՇ ՏԱԼԻՍ, երբ մարդկանց 2/3-ը աղքատ է: Տենց լավ չի. հիմա էլ ամեն մարզի տարածքը սարքեք 1000 քառ.կմ. ու 30 մարզիկԻԿ սարքեք-ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ: Բա մեկա 11,մեկա 30 մարզպետով ԽԱՇԻ ՍԵՂԱՆ նստել? Համ էլ 1000 քառ.կմ տարածքով ու 50 հազար (ամենաաղքատ) բնակչությամբ մարզիկԻԿներում ավելի հեշտ կարաք ՎԱԽԵՑՆԵՔ,«մուշտիներ» տաք, ձեր «գոյություն չունեցող» հանքային բաժնետոմսերը հանքերում թաքցնեք: Ոչ մի բան որ չօգնի, ՁԵՐ բանկերի ԱԳՐԵՍԻՎ «վարկերը» ԳՈՆԵ կա ու կա:.................................. «Այսքան ուրախ կյանքը մեր ՀՀԿ-ական մարզպետն է մեզ տվել»:
XX
Ba HHK-i karkarun naxararner@:)))))))) Hatkapes HHK-i DEMQ bnapahpan naxarar@:))))))))
Hayk
Armen jan menq u mer nman lav txeq@ misht cicaxel u kcicaxen dranc nmanneri vara. isk knik cecelu mitq@ dzec, kavali masin el kardacinq chi.am- um vaxt@ kgam ira mazer@ kqachalachnem u glxin j kanem
angel
lucifer@ u sadayel@ ........
Ընթերցող
Անտարակույս, երկու մարզպետներն էլ մոռացել են հայտարարագրել ա/ կնիկ ծեծելու արհեստը` Սուրիկի պարագայում, և բ/ ուշունցների տոպրակը` Կավալենկոյի պարագայում, համոզվելու համար կարդացեք chi.am 13.10. 2009թ. Բաց նամակ Սերժ Սարգսյանին հոդվածը: Ահա թե ինչն են մոռացել հայտարարագրել խեղճ ու կրակ մարզպետները: Ես Հայաստանի սահմաններից հեռու գտնվելով չեմ մոռացել այդ մասին, ինչպես է պատահել որ իրենք մոռացել են?
Armen
Երբ  սովորում   էի, ծիծաղում   էի  Լիսկայի  վրա:Հիմա շարունակում եմ  սովորել ,  բայց  արդեն   լիսկաներն են ծիծաղում   բոլորի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter