Արցախի ԱԺ հայտարարության տեքստն արժանացել է Հանձնաժողովի դրական եզրակացությանը․ այն կներկայացվի ԱԺ արտահերթ նիստում
Դեկտեմբերի 26-ին Արցածի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։
Օրակարգում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով Արցախի ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցն է եղել։
Հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումները քննարկելուց հետո հայտարարության տեքստը քվեարկության է դրվել և 3 «կողմ» ձայնով արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն ներկայացվելու է դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։
Նշենք, որ դեկտեմբերի 25-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն։
Արցախի ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցությանը Աժ նախագահը հայտարարել էր, որ Արցախի Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել