HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ապրելու երկիր» կուսակցությունը սատարում է Արցախի նախագահի հայտարարությունը

«Ապրելու երկիր» կուսակցությունն Արցախի հարցով հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Ապրելու երկիր» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը` Արցախի հարցով մեր նպատակը կա և լինելու է Արցախի վերջնական կարգավիճակի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հիման վրա ինքնորոշման իրավունքի ամրագրումն ու դրա միջազգային ճանաչումը։ Արցախը երբեք չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում, և որևէ իշխանություն չի կարող արցախցու կամքը ստորադասել։

Այս համատեքստում կուսակցությունը սատարում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 26.12.2021թ․ հայտարարությունը և հայտնում է իր անվերապահ աջակցությունը Արցախի Հանրապետությանը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման գործընթացում։

Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս հիշեցում ենք 1992թ․ հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված և մինչև այժմ գործող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշման մասին, որտեղ ամրագրված է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»»:

Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ մի քանի հիմնական դրույթների էր անդրադարձել՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների, որոնք առնչվում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում։

Նշենք նաև, որ վարչապետի հնչեցրած հայտարարությունների առթիվ դեկտեմբերի 27-ին Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում հայտարարություն կընդունի։

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն այս հարցի շուրջ հայտարարություն տարածեց, որտեղ ընդգծում էր, որ դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են և նշում էր մի քանի պատճառներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter