HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազմաթիվ դպրոցներում կիսամյակի վերջին սկսվել է գնահատականների փոփոխության գործընթաց․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ էլեկտրոնային մատյանը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, շատ տեսանելի է դարձրել այն, ինչն առանց այդ էլ ենթադրելի էր։

«Բազմաթիվ դպրոցներում կիսամյակի վերջին սկսվել է գնահատականների փոփոխության գործընթաց։ Դպրոցներ կան, որտեղ նման փոփոխությունները հարյուրներով են հաշվվում։

Չեմ կարծում, որ սա տեխնիկական խնդիր է։ Սա գնահատականի գերարժևորման և կրթության չարժևորման խնդիրն է»,- գրել է նա։

Անդրեասյանի խոսքով՝ չափորոշիչը ճանապարհ է բացում այս խնդրի լուծման համար, բայց խնդիրը կլուծվի, երբ կրթության բոլոր շահառուները հստակ գիտակցեն, որ կրթությունը կեղծիք անելու տեղ չի կարող լինել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter