HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա

Դեկտեմբերի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ծիլքար, Ռյա Թազա, Ալագյազ, Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Շիրակի մարզի Աշոցք գյուղերում, Մարտունի-Գետափ, Երևան-Սևան, Երևան-Մեղրի, Մեծ Մասրիկ-Տրետուկ ավտոճանապարհներին։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter