HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

840 հատ սիգ է առգրավվել

2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 15-ը սիգ տեսակի ձկան որսն արգելված է՝ պայմանավորված ձվադրման ժամանակահատվածով։

Դեկտեմբերի 25-26-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների վերահսկողական շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է  ընդհանուր՝ 840 հատ սիգ տեսակի ձուկ:

Ըստ տեսչական մարմնի՝ առգրավված ձուկը հանձնվել է Պաշտպանության նախարարության զորամասեր և «Սևան հոգեկան առողջության կենտրոն» ՊՈԱԿ։

«Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի որս կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Տեսչական մարմինը հորդորում է սիգի ձվադրման ժամանակահատվածում զերծ մնալ ապօրինի որս կատարելուց»,- նշված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter