Մալաթիայի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մեթամֆետամին են հայտնաբերել. մեկ անձ ձերբակալվել է
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Երևանի Օհանովի փողոցից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի 37-ամյա մի բնակչի։
«Անձնական խուզարկությամբ բերման ենթարկվածի մոտից հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ մեքենայից նա ներկայացրեց 41 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներ, ինչպես և մարիխուանայի նմանվող զանգված։
Ըստ նրա՝ հայտնաբերված զանգվածները տարբեր տեսակի թմրամիջոցներ են, որոնք պահել էր իրացման նպատակով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ: Բերման ենթարկվածը ձերբակալվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել