HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

28-ամյա տղամարդը տելեգրամյան օգտատերերից մեկին գումարի դիմաց օժանդակել է թմրամիջոց իրացնել

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի լույս 25-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, քրեական հետախույզները Մամիկոնյանց փողոցից կասկածվողին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

«Ավելի ուշ պարզվել է, որ 28-ամյա տղամարդը տելեգրամյան օգտատերերից մեկին, գումարի դիմաց, օժանդակում է թմրամիջոց իրացնել:
Նա տվել է ոչ միայն խոստովանական բացատրություն, այլև Արամ Խաչատրյան 1-ին նրբանցքից ներկայացրել է 20 փաթեթ՝ սպիտակապտավուն փոշենման զանգվածով, որն, ըստ նրա, «PVP» տեսակի թմրամիջոց է, ինչը պետք է տեղադրեր Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են»,-հայտնում է Ոստիկանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter