
Հայաստանում 99 ցմահ ազատազրկված կա
1989 թվականից մինչև 2010 թվականը Հայաստանում ցմահ ազատազրկման է դատապարտվել 99 մարդ: Նրանցից մեկը Լիբանանի քաղաքացի է, մեկը' Վրաստանի: Ցմահ ազատազրկվածները բացառապես տղամարդիկ են: Նրանցից 3-ը կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ են' 1-ը' Եհովայի վկա, 1-ը' ուղղափառ, 1-ը' եվանգուլիստական ուղղության: Հայաստանում ցմահ դատապարտյալների պահման պայմանների և իրավական կարգավիճակի ուսումնասիրությունն այսօր հրապարակեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:
Հայաստանում վերջին անգամ մահապատիժը` որպես բացառիկ պատժամիջոց, ի կատար է ածվել 1988 թ.-ին: Մահապատիժը որպես խիստ պատժամիջոց վերացվեց 2003թ.-ին` ՀՀ քրեական օրնսգրքի ընդունմամբ, և խիստ պատժամիջոց նախատեսվեց ցմահ ազատազրկումը: Քրեական օրենսգիրքը ցմահ ազատազրկում է նախատեսում սպանության (հոդված 104), պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու (հոդված 387), օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ ահաբեկչական գործողության (հոդված 388), միջազգային ահաբեկչության (հոդված 389), մարդկության անվտայգության դեմ ուղղված հանցագործությունների (հոդված 392), ցեղասպանության (հոդված 393) դեպքերով:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել