HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ մահվան ելքով

2021թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր համայնքի 1999թ. ծնված Երեմ Աբրահամյանը, վարելով իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան, ԱՀ Մարտակերտի շրջանի Գետավան-Հարությունագոմեր ավտոճանապարհի 2-րդ կիլոմետր հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել արգելապատնեշին:
Արցախի Հանրապետության Քննչական կոմտիեն հայտնում է, որ վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր 2001թ. ծնված Ռ.Մ.-ն ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն:
«Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը: Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ ԱՀ ՔԿ ՏՔՎ Մարտակերտի շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter