HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարենցավանի 64-ամյա բնակչուհուն սպանել են․ հարուցվել է քրեական գործ

Չարենցավանի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում գործողություններ են իրականացվում՝ Չարենցավան քաղաքի 64-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2021թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:55-ին, որով ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժինը տեղեկացվել է, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա կնոջ արնաշաղախ դի:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ վերը նշված բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ պարանոցի հատվածում կտրված վերքով: 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են նմուշներ: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter