HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սանահինի կամրջի կամարներն ու պատերը մաքրվել են խոտածածկույթից

Դեկտեմբերի 25-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ` նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի «Սանահինի կամուրջ» հուշարձանի կամարների և պատերի մաքրման աշխատանքներ՝ հեռացնելով խոտածածկույթը և ծառերի արմատները։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունը։

Վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի փրկարար վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների անմիջական օգնությամբ։ 

Սանահինի միաթռիչք կամուրջը կառուցվել է Դեբեդ գետի վրա 1195 թ․ հայոց Վանենի թագուհու կողմից՝ ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու։ 

Հիշեցնենք, որ Սանահինի կամուրջն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես Սանահին և Հաղպատ վանական համալիրների հուշարձանախմբի մի մաս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter