«Չորրորդ ինքնիշխանություն». Ընտրության չգնացողները «շտրաֆ» են ստանալու Վալենսիայի Խաչիկից
Նախօրեին, «X Գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանը` նույն Վալենսիայի Խաչիկը, ՌԴ-ում քրեական աշխարհի հեղինակությունների հետ ծագած խնդիրները մի կերպ հարթելուց հետո շատ կարճ ժամանակով վերադարձել է Հայաստան ու անմիջապես լծվել գործի:
Վերջինս իրեն պատկանող «Գեղամա» ռեստորանային համալիրի տնօրեններին հանձնարարել է հաշված ժամերի ընթացքում ներկայացնել իրեն պատկանող բոլոր ընկերաթյունների աշխատողների անուն-ազգանանները, անձնագրային տվյալները` ասելով, որ իր ենթակայության տակ աշխատող մարղիկ նախ պետք է մայիսի 6-ին մեկիկ-մեկիկ մասնակցեն ընտրություններին, քանի որ ընտրության չգնացողները «շտրաֆ» են ստանալու, իսկ հետո էլ` ի գիտություն իր ղեկավար կազմի, հատուկ շեշտել է, որ իրենց ունեցած ձայները կարող են բաժանել հավասար սկզբունքներով, այն է` մի մասը կարող են քվեարկել ՀՀԿ-ի օգտին, իսկ մի մասն էլ հանգիստ խղճով կարող են Արթուր Բաղդասարյանին ընտրել, քանի որ, ըստ Խաչատրյանի, նա այդքան շատ խաղեր չի տալիս: Սա այն դեպքն է, որ մեկնաբանաթյուններն ուղղակի ավելորդ են...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել