
Հունգարիայի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրել է 5 հայ ռազմագերիների
Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 5 հայ ռազմագերիների։ Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Վերադարձված ռազմագերիներն են՝
Սարգիս Աբրահամյան Արթուրի,
Արման Խաչատրյան Վաչագանի,
Վահե Աղաջանյան Սասունի,
Սուրեն Խաչատրյան Լյովայի,
Արամ Ավետյան Արտյոմի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել