HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ

2021 թվականի դեկտեմբերի 29-ին Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել հիմնարկի հանձնուքների հանձնման սպասասրահի սեղանը, որի տակ ամրացված է եղել կասկածելի փաթեթ:

Փաթեթում հայտնաբերվել են 1,04 գրամ քաշով դարչնագույն, փոշենման զանգված և թմրանյութ հանդիսացող սուբուտեքս հիշեցնող «B8» գրառմամբ դեղահաբ:

«Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- նշվում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter