HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Կառավարության նիստում հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը

Դեկտեմբերի 30-ին՝ կառավարության այս տարվա վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգի հաստատումը, շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին անցնող տարվա աշխատանքի համար և, ամփոփելով 2021 թվականը, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 2021 թվականի ընթացքում և դրանից առաջ զոհված զինծառայողների հիշատակը։

Նա նշեց, որ պետական կառավարման համակարգից մեծ ջանքեր են պահանջվել 2021 թվականն անցնցում հաղթահարելու համար։

«2022 թվականին պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որ վերելքի և վերածննդի տարի լինի․ սա է մեր այսօրվա հիմնական ուղերձը։ Պարզ է, որ հետպատերազմյան օրակարգը և հետևանքներն իրենց երկար են դեռ զգացնել տալու, և մենք պետք է քայլ առ քայլ հետևողականորեն հաղթահարենք այդ վիճակը և փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում։ Ընդ որում՝ իմ համոզմունքը հետևյալն է՝ մեզնից կախված ամենը պետք է անենք՝ լուծումների գնալու համար, պետք է մեզնից հնարավոր ամենը անենք, որ հաջորդ սերունդներին և հաջորդ կառավարություններին ոչ թե շարունակաբար բարդացող պրոբլեմներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ, ինչն առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացումն ապահովելու համար»,- ասաց Փաշինյանն իր ելույթում։

Փաշինյանի խոսքով՝ որքան էլ որ կառավարությունը պատասխանատու է որոշումների կայացման համար, այնուամենայնիվ այդ որոշումները միայն իրենցից չեն կախված։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ ամանորյա ազատ օրերը կրճատելու արդյունքում հաջորդ շաբաթվա հինգշաբթի օրը կառավարությունը կրկին նիստ կգումարի և ընդգծեց ազատ օրերի կրճատման դրական ազդեցությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter