HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նորամուտը` վաղը

Մայիսի 5-ին` առավոտյան 10:30-ին, Երևան քաղաքի Արշակունյաց 23 հասցեում (Երևանի քաղաքային պանթեոնի դիմաց) տեղի կունենա  «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի  նորամուտի արարողությունը:

Շենքը վերակառուցված է փորձագիտական գործունեության ժամանակակից պահանջներին համապատասխան, մասնավորապես` առանձնացված են հետազոտական լաբորատորիաները, որոնք ապահովված են ինժեներական անհրաժեշտ կոմունիկացիաներով, աշխատասենյակները հարմարավետ են և լուսավոր, իրեղեն ապացույցների պահպանման համար նախատեսված սենյակն առանձնացված է, որը կահավորված է անվտանգության ահազանգային համակարգով:                                            

Որպես փորձագիտական կառույց «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Փորձագիտական կենտրոն) կազմակերպական մոդելը ձևավորվել է 1959թ., երբ ՀՍԽՀ կառավարության որոշմամբ Երևանի պետական համալսարանի կազմում կազմակերպվել է քրեագիտական գիտահետազոտական լաբորատորիա` դրա վրա դնելով դատական փորձաքննությունների կատարումը,։ 1966թ. լաբորատորիան անցել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի իրավաբանական հանձնաժողովի, ապա 1971 թվականից` արդարադատության մինիստրության, իսկ անկախությունից հետո` ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ։

Արդարադատության նախարարության ենթակայությանն անցնելուց հետո Փորձագիտական կենտրոնն իր գործունեությունը ծավալել է նախարարության վարչական շենքում։ Սակայն 2008թ. փետրվարի 09-ին ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում բռնկված հրդեհի հետևանքով Փորձագիտական կենտրոնը ոչ միայն զրկվեց շենքային պայմաններից, այլև զգալի կորուստներ կրեց։ Այդուհանդերձ, կարճ ժամանակում հաջողվեց դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Մասնավորապես, Փորձագիտական կենտրոնի օգուտների հաշվին վարձակալվեց շենք, այն հարմարեցվեց փորձագիտական աշխատանքների համար, կահավորվեց փրկված գույքով։ Մասնակիորեն վերականգնվեցին երբեմնի կարողությունները։ Սա անկասկած ժամանակավոր լուծում էր, և այդ պայմանները չէին կարող նպաստել փորձագիտության զարգացմանը։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ Հանրապետության Նախագահի 2008թ. ապրլի 21-ի N ՆԿ-59-Ն կարգադրությամբ Փորձագիտական կենտրոնի շենքային պայմաններով ապահովման խնդիրը ներառվեց դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողու-թյունների ծրագրում։

Ծրագրի շրջանակներում վերակառուցվեց ք.Երևան, Արշակունյաց 23 հասցեում գտնվող, ՀՀ կառավարության որոշմամբ Փորձագիտական կենտրոնին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված շենքը։

Բարելավված շենքային նոր պայմաններն անկասկած կնպաստեն մատուցվող փորձաքննությունների կատարման ծառայությունների որակի բարձրացմանը։ 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter