HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ամանորի նախաշեմին կորոնավիրուսի ճգնաժամային վիճակ չունենք․ Փաշինյան

Կառավարության այս տարվա վերջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ամանորի նախաշեմին կորոնավիրուսի ճգնաժամային վիճակ չունենք։

«Բայց պետք է արձանագրենք մի բան, որ եթե մենք պատվաստումների հետևողական գործընթացը չշարունակենք, (կորոնավիրուսը-խմբ․) վերադառնալու է շատ ավելի ծանր ձևերով և շատ ավելի մեծ մասշտաբներով։ Այսօր մենք ունենք ավելի քան 700 հազար երկրորդ պատվաստում ստացած քաղաքացի, բայց պետք է նաև արձանագրենք, որ մեր մյուս քաղաքացիներին էլ պետք է երկրորդ պատվաստումով պատվաստենք և հետո զուգահեռ նաև երրորդ պատվաստումներն իրականացնենք»,- նշեց վարչապետը։

Փաշինյանն անդրադարձավ կառավարության հասցեին հնչած քննադատություններին կորոնավիրուսի հետ կապված՝ ասելով, թե ժամանակը ցույց տվեց, որ այդ բոլոր քննադատություններն անհիմն են։

«Որովհետև Հայաստանում մենք կարողացել ենք համավարակն առնվազն կառավարել այնպես, որ շատ վատ վիճակում չհայտնվենք։ Ընդ որում՝ մենք առաջիններից մեկն էինք, որ կողմնորոշվեցինք, որ լոքդաունների քաղաքականությունը գործնական օգուտ չի բերում, այլ ավելի է վատացնում տնտեսական իրավիճակը»,- ասաց Փաշինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնեց, որ մոտ 800 քաղաքացի արդեն ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը։ Նա հորդորեց Հայաստանի քաղաքացիներին ամբողջական պատվաստում ստանալուց 6 ամիս անց դիմել թե՛ պոլիկլինիկաներ, թե՛ շարժական կետեր՝ ստանալու երրորդ խթանիչ դեղաչափը։ Նախարարը նշեց, որ Հայաստանն ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով և մինչև դեկտեմբերի 31-ն իրականացվելու են կորոնավիրուսի դեմ պատվաստումներ։

Մեկնաբանություններ (2)

Seta k
Pashinyan is absolutely delusional, and he loves himself so much, his ego as big as Mt Ararat.
Hamo
How this stupid became PM? He is insult to Armenians all over the world. Pashinyan is busy self glorifying all day long.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter