Զինծառայողների զորացրման արարողություններ՝ զորամասերում
N զորամիավորման զորամասերում դեկտեմբերի 29-ին և 30-ին անցկացվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման արարողություններ։
Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին հայրենիքին մատուցած ծառայության համար, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել