HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփել են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումները

Ամփոփվել են Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվող հսկողության ուժեղացված միջոցառումների առաջին տասնօրյակը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի առաջին տասնօրյակը։

Ներկայացվել են իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, վերլուծել ենք թվային պատկերը։

Ամբողջ ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի և արագ արձագանքման բաժնի աշխատակիցների ու ծրագրի կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից ձկնորսների հետ տարվել են բացատրական աշխատանքներ ապօրինի ձկնորսության դեպքերը կանխելու, լողամիջոցները ափամերձ հատվածներից դուրս բերելու ուղղությամբ: 

Իրականացվող միջոցառումների ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Ոստիկանության և ԲԸՏՄ-ի աշխատակիցների հետ համատեղ տեղադրվել են 3 անշարժ հսկիչ կետեր՝ Կարճաղբյուրի, Ճամբարակի, Սևանի ՊԱՏ անշարժ պահակետերում: 

Դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, որի արդյունքում առգրավվել է թվով 895 սիգ տեսակի ձուկ:

Դեկտեմբերի 25-ին և 28-ին նավով շրջայց է կատարվել Սևանա լճի վրա, ինչի արդյունքում դեկտեմբերի 25-ին լճից դուրս է բերվել 1, իսկ դեկտեմբերի 28-ին 54 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց։

Սևանա լճի ափամերձ հատվածներից դուրս է բերվել շուրջ 220 լողամիջոց:

Քննարկվել են միջոցառումների ընթացքում արդեն իսկ գույքագրված խնդիրները, կարճ ժամանակում դրանց լուծումներ կտրվեն։

Խորհրդակցության ավարտին նախարարը կրկին անդադարձել է վերահսկողության միջոցառումների ներառականության և քաղաքացիների հետ համագործակցության կարևորությանը։

«Անկախ վերահսկողության միջոցառումները, դրանք խստության աստիճանը, շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները և հատկապես լճի ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսները հստակ գիտակցեն, որ իրենք ևս մի մասն են այս գործընթացի և պետք է իրենց առօրյա վարքագծի անբաժան մասը դարձնեն շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը։

Միայն առողջ փոխհարաբերությունների վրա հիմնված ներառականությունը կարող է առավելագույն արդյունավետություն հաղորդել կենսական նշանակության այս խնդրի լուծմանը»,-նշել է նախարարը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter