Ալեն Սիմոնյանն այցելել է Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանագոտի
Դեկտեմբերի 30-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է հյուսիսարեւելյան սահմանագոտի:
Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջնագծում զորամիավորման հրամանատարի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց է կատարել մարտական դիրքերում՝ նաև մասնակցելով նորակառույց դիրքերից մեկի բացման արարողությանը:
«Խորհրդարանի ղեկավարը զրուցել է հրամանատարական կազմի եւ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց կարիքներին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղություն եւ բարի ծառայություն»,- նշված է հայտարարության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել