HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

Անցնող տարվա ընթացքում, բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները համընթաց կերպով զարգացել են: Ընդլայնվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ամրապնդվում են միջտարածաշրջանային և գործարար կապերը:

Վստահ եմ, որ 2022 թվականին կառավարությունների կողմից համատեղ ջանքերը կապահովեն գործնական փոխգործակցության հետագա առաջընթացը:

Շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նոր հեռանկարային նախագծերի և ինտեգրացիոն նախաձեռնությունների իրականացման համար: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:

Հարգելի Նիկոլ Վովայի, Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին մաղթում եմ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter