HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավագույնի բարձրագույն կոչում, միջազգային մրցանակներ, մեդալակիր գինիներ. «Արմենիա վայն»-ն ամփոփում է անցնող տարին

Ավելի քան 28 միջազգային մրցանակ, որից 11-ը՝ ոսկի. այսպիսի հաղթանակներով է ամփոփում «Արմենիա Վայն» գինեգործարանը 2021 թվականը: Համաշխարհային հեղինակավոր «Մունդուս Վինի» մրցույթում «Արմնենիա Վայն» ընկերությունն արժանացել է լավագույն արտադրող, իսկ «Տակառ» գինին՝ Best of Show Armenia բարձրագույն կոչումներին: Գինու համաշխարհային անցուդարձին անհաղորդ չի մնացել նաեւ հայ սպառողը՝ «Արմենիա Վայն»-ը ճանաչելով տարվա լավագույն արտադրող ընկերություն: Միջազգային հեղինակավոր մրցույթների առաջատարն ի սկզբանե շուկա մտավ «Արմենիա» շարքի գինիներով, այժմ տեսականին հասնում է 40-ի՝ «Սեւուկ», «Նազանի», «Երեւան», «Տակառ», «Թարիրի», իսկ այս տարի սպառողն ադրեն կարող է վայելել նոր՝ «Օրրան» ապրանքանիշի գինիները:

Գինեգործարանը միայն այս տարի 21 հա անմշակ ու անջրդի հող վերածել է օրգանական այգիների, որոնք սերտիֆիկացվել են «Էկոսերտ» միջազգային կազմակերպության կողմից: Ընկերությունն այս պահին ունի 100 հա այգի Հայաստանի տարբեր մարզերում, որից 52-ը՝ օրգանական: Չնայած ընդարձակ այգիներին, գինեգործարանը գյուղատնտեսության զարգացման համար մթերում է իրականացնում նաեւ գյուղացական տնտեսություններից: «Արմենիա Վայն» ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանն առաջնային համարելով՝ ընդգծում է, որ միայն մթերմամբ չեն սահմանափակվում: Ընկերությունը գյուղացու կողքին է էտից մինչեւ այգեկութ ու այգեթաղ, օգնում են, սովորեցնում, իրենց ձեռքով մշակում, ինչպես նաեւ՝ տարածում ֆրանսիացի այգեգործների փորձը:

«Սեփական այգիների բերքի մթերումից բացի, մենք նաեւ համագործակցում ենք 650-ից ավելի ֆերմերային տնտեսությունների հետ: Այս տարի նախորդի համեմատ մենք գրանցել ենք գրեթե 20 տոկոս աճ թե' արտադրության, թե' մթերման եւ թե' արտահանման ցուցանիշներով: Մեր արտադրատեսակները կարելի է գտնել 40-ից ավելի երկրներում, համագործակցում ենք 60-ից ավելի գործընկերների հետ»,- ասում է նա:

«Արմենիա Վայն»-ը զուգակցում է հայկական 6000-այմա գինեգործության լավագույն ավանդույթները և գերժամանակակից տեխնոլոգիաները․ արդյունքում՝  արտադրության 70%-ը արտահանվում է, 30%-ը՝ սպառվում տեղական շուկայում։ «Արմենիա Վայն»-ի համար առաջնային է նաեւ ներկայացնել Հայաստանը որպես գինու ծագման բնօրրան: Եւ գինու ամբողջ պատմությունը, որը հայոց  պատմության անբաժանելի մասն է, այժմ թե' տեղացի, թե' օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացված է մեկ հարկի տակ՝ Հայաստանի գինու պատմության թանգարանում: Թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով՝ կայացած ու աշխարհին ներկայանալի մշակութային կենտրոն հիմնելու համար աշխատել են ավելի քան 4 տարի, արդյունքը հյուրերի հիացական կարծիքներն են։

Թանգարանը հիմնադրել ու բոլոր ներդրումները կատարել է Արմենիա Վայն գինու գործարանը, սակայն, ի տարբերություն շատ այլ արտադրական թանգարանների, ներդրողները չեն ցանկացել այստեղ ներկայացնել գործարանի պատմությունը, քանի որ ավելի են արժեւորել հայ ժողովրդի գինեգործական հարուստ ժառանգությունը: Սա այն եզակի դեպքերից է, երբ բիզնես ոլորտը մեծածավալ ներդրում է իրականացնում մշակույթի ու գիտության ոլորտներում՝ իր առաջ ունենալով ոչ թե սեփական բիզնեսը գովազդելու խնդիր, այլ մեզ հասած ժառանգության պահպանման հարցը, եւ Հայաստանը դարձնել գինու տուրիզմի ամենապահանջված ուղղություններից մեկը:

Շուտով շուկա կմտնի «Արմենիա վայն» ընկերության նոր օրգանական գինին, կարասներում հնեցված գինին, ավանդական մեթոդով պատրաստված խաղուն գինիների շարքը եւ, իհարկե, երկար սպասված կոնյակը: Որակյալ կոնյակ ստանալու համար ազնվություն եւ համբերություն է պետք, նախ կարեւոր է տակառների որակը եւ հետո՝ պահման պայմանները: Կոնյակը պահվում է Ֆրանսիայից ներկրված կաղնու «Լիմուզին» տեսակի բարձրորակ տակառներում՝ ժայռափոր մառանում, որտեղ միշտ հնչում են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ խմիչքին հայկականություն հաղորդելու եւ սթրեսներից հեռու պահելու համար:

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter