Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօթերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 01-ին, 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 02-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 01-ին, 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 02-ի ցերեկը, 3-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Քամին արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն հունվարի 02-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել